«Վերջին զանգ». պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 109 տրանսպորտային միջոց, 78-ի ղեկին եղել են անչափահասներ
- Ani
- 9 hours ago
- 1 min read
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ։
Մայիսի 23-ի՝ ժամը 12.00-ի դրությամբ, մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ:
«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք»։
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։