top of page

Մարմարիկում վերամբարձ կռունկը կողաշրջվել ու ընկել է կռունկավարի վրա․ վերջինը տեղում մահացել է

Sep 28, 2025
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկը ընկել է կռունկավարի վրա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ վերամբարձ կռունկը բեռ բարձրացնելիս կորցրել է հավասարակշռությունը, կողաշրջվել և ընկել խցիկի վրա, որտեղ գտնվելիս է եղել կռունկավարը, ինչի հետևանքով վերջինը տեղում մահացել է։

Փրկարարները, պարեկները ու քաղաքացիները մեծ դժվարությամբ կարողացել են մահացածին դուրս բերել և մոտեցնել դիատարին։

1/2967
bottom of page