top of page

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացու թոշակը կլինի նրա վերջին աշխատավարձի մոտ 40 տոկոսի չափով. ԿԲ նախագահ

  • Writer: Ani
    Ani
  • 8 hours ago
  • 1 min read

ree

Ըստ որոշակի հաշվարկների՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացիները, որոնք սկսել են աշխատել, օրինակ, 20 տարեկանից, կենսաթոշակային տարիքում կստանան թոշակ, որը համապատասխան կլինի իրենց վերջին աշխատավարձի մոտ 40 տոկոսին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Կենսաթոշակային ֆոնդը կառավարում է քաղաքացու գումարները, որ քաղաքացին, երբ անցնի թոշակի, ունենա նորմալ եկամտի միջոց իր կյանքը շարունակելու համար»,- նշեց նա։

Ըստ նրա՝ խելամիտ չէ, որ կենսաթոշակային ֆոնդերը քաղաքացիների խնայողությունների հաշվին անեն ռիսկային ներդրումներ: Նրանք պետք է հիմնական ներդրումներն անեն այն ուղղություններում, որոնք ավելի քիչ ռիսկ են պարունակում: 

Այս պահի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի՝ գնաճով ճշգրտված եկամտաբերությունը մոտ 7 տոկոս է:  

«Մեր հաշվարկներով՝ մարդը, որը սկսել է աշխատել 20 տարեկանից ու 63 կամ 65 տարեկանում գնալու է թոշակի, ի տարբերություն մեր ծնողների, որոնք այսօր ստանում են ցածր թոշակ, մենք ունենալու ենք թոշակ, որը համապատասխանելու է մոտավորապես մեր վերջին աշխատավարձի 40 տոկոսին»,-ընդգծեց ԿԲ նախագահը:

bottom of page