top of page

Պուտինի և Ալիևի միջև որևէ բովանդակալից շփում չի եղել․ Կրեմլ

Sep 3, 2025
1 min read

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ողջունել են միմյանց, սակայն առարկայական շփում չի եղել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ալիևի հետ նրանք ողջունել են միմյանց, իրար ձեռք սեղմել, բայց, ըստ էության, որևէ առարկայական (որը պարունակում է բովանդակային զրույց, որն ուղղված է գործնական արդյունքների՝ խմբ․) շփում այս անգամ չի եղել», - Ինտերֆաքսի հարցին ի պատասխան լրագրողներին ասել է Պեսկովը։

1/2967
bottom of page