top of page

Նոր երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Aug 29, 2025
1 min read

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Զորյան փողոցում:


«Հարգելի՛ քաղաքացիներ,


մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:


Մասնավորապես՝ Զորյան – Սպենդիարյան փողոցների խաչմերուկից դեպի Զորյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»:

1/2967
bottom of page