imID-ը ձեռք է բերել Mobile ID համակարգը Viva-ից՝ նոր փուլ բացելով Հայաստանի թվային ինքնության զարգացման գործում
- Ani

- Jul 29
- 1 min read

2025 թ․ հուլիսի 28-ին imID և Viva ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Viva-ի կողմից մշակված և ներդրված Mobile ID համակարգը՝ այժմ ամբողջությամբ փոխանցվել է imID-ին։ Այս ձեռքբերումը տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողության ընթացքում, որին մասնակցել են ընկերությունների ղեկավարները՝ Կարեն Մկոյանը (imID) և Արմեն Ավետիսյանը (Viva)։
Mobile ID-ի ձեռքբերումը նշանակում է, որ Հայաստանի թվային ինքնության առանցքային տեխնոլոգիան այժմ կառավարելու է միակենտրոն, համախմբող և ռազմավարական նշանակության հարթակ՝ imID։ Այս փոփոխությունը թույլ է տալիս համախմբել բոլոր երեք հեռահաղորդակցային օպերատորներին և տասը առաջատար բանկերին՝ մեկ ազգային ենթակառուցվածքի ներքո։




















