top of page

Եղանակը Հայաստանում

  • Jul 16, 2025
  • 1 min read

Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 17-ի գիշերը և կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ տեղերում տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ արևմտյան քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում երեկոյան ժամերին որոշ տեղերում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ: Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը կեսօրին՝ +32+34:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+26,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+33,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+26,

Լոռի՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+27,

Տավուշ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +30+33,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+34,

Արարարատ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +34+36,

Արմավիր՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30:

1/2863
bottom of page