Օլիվիա Կալպոն առաջին անգամ մայր է դարձել․ մոդելը դուստր է ունեցել Քրիստիան Մաքքաֆրիից
- Ani
- 1 day ago
- 1 min read

33-ամյա մոդել և «Միսս Տիեզերք»-ի նախկին տիտղոսակիր Օլիվիա Կալպոն կիսվել է ուրախալի լուրով. նա առաջին անգամ մայր է դարձել։ Կիրակի՝ հուլիսի 13-ին, Օլիվիան և նրա ամուսինը՝ Քրիստիան Մաքքաֆրին, հայտարարեցին իրենց դստեր՝ Քոլեթ Աննալիզ Մաքքաֆրիի ծննդյան մասին։
Զույգը Instagram-ում հրապարակել է հիվանդանոցում արված համատեղ սև-սպիտակ լուսանկարներ՝ դրանք մակագրելով պարզապես երեխայի անունով և սպիտակ սրտիկ-էմոջիով։
«Կյանքիս ամենասարսափելի և ամենաարժեքավոր փորձառությունն էր», - գրել է Կալպոն Instagram-ի Stories-ում՝ կիսվելով ծննդաբերության պահից արված գունավոր լուսանկարով։
Լուսանկարներից մեկում նորածին Քոլեթը պառկած է փափուկ վերմակի վրա՝ սեղմելով իր փոքրիկ բռունցքը։ Մեկ այլ լուսանկարում Մաքքաֆրին քնքշորեն նայում է երեխային։ «Քոլեթը շատ բախտավոր է, որ ունի աշխարհի լավագույն հայրիկը», - մակագրել է Օլիվիան Stories-ումԼ «Սեր, ինչպիսին երբեք չեմ ճաշակել»։