«Երկու գլխարկ՝ որպես մեծ վտանգ». ահա թե ինչ են առգրավել Նարեկ Կարապետյանի տնից
- Ani
- 12 hours ago
- 1 min read

Վաղ առավոտից ապօրինի խուզարկությունների մի հսկայական շքերթ է սկսվել, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններին։
«Թեև իսկապես արդեն որևէ մեկն էլ չի զարմանում խուզարկություն բառից, բայց խուզարկությունը չափազանց ինտենսիվ միջամտություն է իրավունքներին, այն պետք է լինի բացառապես համաչափ, անհրաժեշտ և իրավաչափ։ Այս պարագայում թե ինչ են փնտրում՝ շատ բարդ է ասելը։ Այս պահի դրությամբ շատ մեծ «վտանգ» ներկայացնող երկու իր առգրավվել է խուզարկության շրջանակներում, խոսքը երկու գլխարկի մասին է»,-ասաց Վարդևանյանը։
Նա ասաց, թե այս ամենը բնորոշ է իրավական տեռորին։