top of page

ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել

  • Aug 11, 2025
  • 1 min read

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ, տեղեկացնում է  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։

Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

1/2791
bottom of page