top of page

Այսօր ամենամեծ հարվածներից մեկն է հասցվել Կիեւին. Զելենսկի

  • Writer: Ani
    Ani
  • Jun 10
  • 1 min read

ree

«Ռուսական հարվածներն ավելի բարձր են, քանՌուսաստանին խաղաղության պարտադրելու ԱՄՆեւ այլոց փորձերը»,- Ուկրաինայի նախագահՎլադիմիր Զելենսկին Կիեւի վրա գիշերայինհարվածն անվանել է ամենամեծերից մեկը վերջինժամանակներում։

Հունիսի 10-ի գիշերը ռուսական զորքերը անօդաչութռչող սարքերով հարձակվել են Կիեւի եւ Օդեսայիվրա։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝արձակվել է 315 անօդաչու թռչող սարք։ Կիեւիքաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարՏիմուր Տկաչենկոյի խոսքով՝ ՀՕՊ ուժերիաշխատանքի շնորհիվ «հնարավոր է եղելկորուստները նվազագույնի հասցնել»։

Օդեսայում հարձակման հետեւանքով զոհվել էերկու, վիրավորվել ավելի քան 13 մարդ։ Վնասվելեն բնակելի շենքեր, ծննդատուն, շտապօգնությանկայան, մասնավոր բժշկական կլինիկա, մարզական համալիր, կենդանաբանական այգի եւերկաթուղային կայարան։

Կիեւում վիրավորվել է 4 մարդ, վնասվել են բնակելիշենքեր, բիզնես կենտրոն, պահեստներ եւերկաթուղի։

Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին համատեղ գործել՝ ագրեսիան հետ մղելու համար. «Կարեւոր է, որ այս եւ այլ նմանատիպ ռուսական հարձակումների պատասխանը լինի ոչ թե աշխարհի լռությունը, այլ կոնկրետ գործողությունները։ Ամերիկայի գործողությունները, որն ունի Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու ուժ։ Եվրոպայի գործողությունները, որը ուժեղ լինելուն այլընտրանք չունի։ Աշխարհի մյուս մարդկանց գործողությունները, որոնք կոչ էին անում դիվանագիտության եւ պատերազմի դադարեցման, եւ որոնց Ռուսաստանն անտեսեց։ Խաղաղության համար անհրաժեշտ է ուժեղ ճնշում»։

1/2456
bottom of page