«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ
- Ani
- 1 day ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հանձնարարական է իջեցրել ուժային կառույցներին՝ մոտ 50 հոգևորականներից կազմված ցուցակ կազմելու, որպեսզի իրականացվի տեղեկության հավաքագրում վերջիններիս վերաբերյալ։ Ըստ նույն՝ իշխանական աղբյուրների հաղորդած տեղեկությունների՝ նպատակն է ապագայում պլանավորել հնարավոր գործողություններ այս անձանց նկատմամբ։
Թեև պաշտոնական հաստատում կամ մեկնաբանություն այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանից։ Սակայն վերջինս չի արձագանքել հարցին։
Հիշեցնենք, որ պետական կառույցների և հոգևոր աշխարհի միջև հարաբերությունները շարունակում են խիստ լարված մնալ»։