top of page

Տեր Արամի հարցազրույցը շատ կոպիտ մոնտաժ է արվել. Սպասենք նրա դատապարտումի խոսքին. Դանիելյան

  • Writer: Ani
    Ani
  • 8 hours ago
  • 1 min read

ree

Ինձ ստիպեցի դիտել Տեր-Արամի հարցազրույցը. Հասկանալի է, որ եկեղեցում կան խնդիրներ եւ դրանց մասին պետք է խոսել եւ լուծումներ որոնել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հարցազրույցը շատ կոպիտ մոնտաժ է արվել եւ հանվել է այն կտորը, որտեղ Տեր-Արամը խոսում էր իր համայնքում զոհված զինվորների ընտանիքների մասին»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա շարունակում է.

«Հարգելի Տեր-Արամ, սպասում եմ Ձեր մեկնաբանությանն ու վերաբերմունքին, որտեղ կդատապարտեք Ձեր խոսքից հանված այդ կտորի մասին։

Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է խոսել զոհվածների ընտանիքների մասին, իսկ Դուք դրա հետ համակերպվում եք։ Փաստորեն, ձեր այն տեսակետը, որ հանրայինի եթերում եք որոշել խոսել, որովհետեւ դա հանրության եթերն է, այդպես չէ, դա իշխող խմբի եթերն է եվ Ձեզ (հույս ունեմ առանց Ձեր կամքը հարցնելու) օգտագործում են եկեղեցու դեմ։

Ձեր խոսքին հնարավոր կլինի հավատալ, եթե հրապարակային կերպով, քրիստոնեաբար, դատապարտեք զոհվածների ընտանիքների մասին խոսելու արգելքը հանրային հեռուստատեսությամբ և առանց Ձեր կամքը հարցնելու (հույս ունեմ, որ տեղյաք չեք եղել) Ձեր խոսքը մոնտաժելու համար։

Հ.,Գ. Հանրայինի youtube-ի տեսանյութի 20։44 վայրկյանում կոպիտ մոնտաժ է արված»։

bottom of page