Էրեբունիում բնակվող 40-ամյա կինը թմրամիջոց է իրացրել, տան խուզարկությամբ մեթամֆետամին է հայտնաբերվել
- Ani
- 2 days ago
- 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․
«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ հերթական տեղեկությունն իրացվեց օգոստոսի 28-ին: Ժամը 19։30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում ձերբակալվեց և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխվեց նույն փողոցի բնակիչ 40-ամյա մի կին:
Նույն օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և կնոջ բնակության վայրում համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ մեթամֆետամինով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
40-ամյա կինը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»: