Սուպեր Սաքոն հիվանդանոցից լուսանկարներ է հրապարակել. նրան այցելել է Ալեն Սիմոնյանը
May 21, 2025
1 min read
Սուպեր Սաքոն սրտի ստենտավորումից հետո առաջին հրապարակումներն է արել Աստղիկ ԲԿ-ից, որտեղ այժմ գտնվում է: Նա շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնին իր «սիրտը փրկելու համար»:
Լուսանկարներից մեկում երեւում է, որ նրան տեսակցության է գնացել նաեւ Ալեն Սիմոնյանը:
«Ահա, թե ինչի համար են ընկերները»,-լուսանկարին կից գրել է ռեփերը:
Սուպեր Սաքոն կեսգիշերին Մեքսիկայից շտապ Երեւան էր ժամանել.
Երգիչն անմիջապես տեղափոխվել է Աստղիկ ԲԿ, որտեղ նրան սրտի անոթների ստենտավորում են կատարել: Լիլիթը հավելել է՝ վիրահատությունը լավ է անցել եւ նա իրեն արդեն լավ է զգում:



















