top of page

Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ. դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

  • Writer: Ani
    Ani
  • Apr 24
  • 1 min read

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձ է հղել համայն հայությանը։

1/2091
bottom of page