top of page

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ը ու «Կամազ»-ը․ կան վիրшվnրներ

  • Writer: Ani
    Ani
  • Apr 23
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

bottom of page