top of page

«Սիրելի՛ գյումրեցիներ, սիրով սպասելու եմ ձեզ «Բախտի տերը» ֆիլմի պրեմիերային». Արփի Գաբրիելյան

  • Writer: Ani
    Ani
  • Jan 24
  • 1 min read



Դերասանուհի Արփի Գաբրիելյանն ինստագրամյան հետևորդներին տեղեկացրել է, որ շուտով «Բախտի տերը» գեղարվեստական ֆիլմը ցուցադրվելու է նաև մարզերում: 

«Անչափ ուրախ եմ, որ «Բախտի տերը» ֆիլմը ցուցադրվելու է մարզերում: Բազմաթիվ նամակներ էի ստանում, թե ինչու այն չի ցուցադրվում մարզերում:

Ամենաուրախալի լուրն այն է, որ հունվարի 25-ին «Բախտի տերը» ֆիլմը ցուցադրվելու է նաև Գյումրիում, տեղի է ունենալու պրեմիերան, որին ես ևս ներկա եմ լինելու:

Իմ շատ սիրելի գյումրեցիներ, սիրով սպասելու եմ ձեզ ֆիլմի ցուցադրությանը»,- ասել է դերասանուհին: 

Հիշեցնենք՝ Tert.am Life-ը ներկա էր եղել ֆիլմի երևանյան պրեմիերային, զրուցել դերասանների ու ստեղծագործական թիմի հետ:

«Բախտի տերը» կինոկատակերգության պրեմիերան: Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Արփի Գաբրիելյանը, Լևոն Հարությունյանը, Ստեփան Ղամբարյանը, Սուրեն Թումասյանն ու Մարինե Պետրոսյանը:

Ֆիլմը 2 քույրերի մասին է, նրանց 2-ին էլ մարմնավորում է դերասանուհի Արփի Գաբրիելյանը:

«2 քույր են, ովքեր տարիներ շարունակ իրար չեն տեսել ու նորից պիտի հանդիպեն: Շատ չեմ բացահայտի, որ հետաքրքրությունը պահենք դիտողի համար, բայց կասեմ, որ ինձ համար շատ հետաքրքիր է եղել աշխատել այս նախագծում»,- մեզ հետ զրույցում նշել էր դերասանուհին:

1/2167
bottom of page