top of page

«Փաստ». Ինչո՞ւ էր Ռուսաստանի դեսպանի մեքենան մոտ երկու ժամ ՀՀԿ գրասենյակի մոտ

  • Writer: Ani
    Ani
  • Feb 20
  • 1 min read

ree

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի մեքենան շուրջ երկու ժամ գտնվել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց:

Քանի որ դեսպանի այցի մասին ո՛չ ՀՀԿ պաշտոնական էջում, ո՛չ ՀՀԿ-ականների էջերում որևէ պաշտոնական տեղեկություն չկար, «Փաստը» փորձեց ՀՀԿ-ից տեղեկանալ՝ ինչո՞ւ է դեսպանն այցելել կուսակցության գրասենյակ: Սակայն հանրապետականներից այդպես էլ չկարողացանք ճշտել դեսպանի այցելության նպատակը»:

1/2444
bottom of page