top of page

Երևանում հարկադրանքի միջոցով են ներդնում տրանսպորտի թանկացումը. Բոյկոտեք նոր սակագնով վճարելը. «Հայաքվե»

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Jan 27
  • 1 min read

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը տրանսպորտի թանկացման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընթերցեց «ՀայաՔվե»-ի խորհրդի անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը:

Նա նշեց. «Սիրելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 2025-ի փետրվարի 1-ից շեշտակի բարձրացնել քաղաքային տրանսպորտի սակագներ, այն դարձնելով 300 դրամ՝ նախկինում գործող և ներկա 100 դրամի փոխարեն։

Հանրային տրանսպորտի թանկացման մասին որոշումն ընդունվել է կամայական ճանապարհով և անտեսվում է Երևանի բնակչության օրինական շահերը։ Երևանի բնակիչների ընդամենը 12% կասկածելի աջակցությամբ քաղաքի կառավարմանը տիրացած ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները, չանսալով տասնյակ հազարավոր երևանցիների բողոքին, Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների փաստարկներին, նույնիսկ սեփական ընտրական խոստումներին, որոշել են այժմ հարկադրանքի միջոցներով ներդնել հանրային տրանսպորտի թանկացումը։

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները ու բազմաթիվ քաղաքացիները առաջարկել են փետրվարի 1-ից բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը և կասեցնել սակագնի անհիմն բարձրացումը։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կանգնում է երևանցու կողքին և միանում է բոյկոտի գործողություններին։ Մենք քաղաքացիներին կոչ ենք անում հրաժարվել փետրվարի 1-ից վճարել նոր սակագներով, վարչական տուժերի դեպքում դիմել «Հայաքվե» կենտրոնական գրասենյակ, Աբովյան 25 հասցեով, դրանց հատուցման, ինչպես նաև հետագա իրավական պաշտպանություն ստանալու համար:

Միասին մենք կկարողանանք պաշտպանել մեր քաղաքացիների և ձեր օրինական իրավունքները և վերականգնել սոցիալական արդարությունը մայրաքաղաքում»:

1/2044
bottom of page