top of page

Չեմ կարծում, որ աշխարհում ինձնից բացի կա մեկը, ով կարող է կանգնեցնել Պուտինին. Թրամփ

  • Writer: Ani
    Ani
  • Mar 23
  • 1 min read

ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերություններից: Նա այս մասին խոսել է նախագահական ինքնաթիռում Outkick կայքի հիմնադիր Քլեյ Թրևիսի հետ հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ Պուտինի հետ լավ հարաբերություններ ունի։

«Ես նրան շատ լավ եմ ճանաչում, զարմանալի է, որ մենք որևէ լուրջ կռիվի մեջ չենք մտել «Ռուսաստա՛ն, Ռուսաստա՛ն, Ռուսաստա՛ն» կեղծ շահարկումների պատճառով»,- ասել է նա։

Թրամփը կրկնել է, որ ՌԴ-ն իր նախագահության օրոք որևէ տեղ չի ներխուժել: Նա ընդգծել է, որ ռուսական ռազմական գործողությունները Վրաստանում և Ղրիմում տեղի են ունեցել համապատասխանաբար Ջորջ Բուշ կրտսերի և Բարաք Օբամայի նախագահության օրոք, իսկ Ուկրաինա ներխուժումը տեղի է ունեցել նախագահ Ջո Բայդենի օրոք։«Ես չեմ կարծում, որ աշխարհում ինձնից բացի կա որևէ մեկը, ով կարող է կանգնեցնել Պուտինին: Ես կարծում եմ, որ ես կարող եմ կանգնեցնել նրան», - ասել է նա:Խոսելով ՌԴ նախագահի հետ բանակցությունների մասին՝ ԱՄՆ նախագահն ասել է.«Մենք շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ դադարեն սպանել մարդկանց: Նրանք ամեն շաբաթ կորցնում են 2500 երիտասարդների՝ ռուսաստանցիների և ուկրաինացիների»:

1/2460
bottom of page