top of page

Խոշոր ավտովթար՝ Ապարանում․ բախվել է 3 մեքենա, տուժածներ կան

Sep 5, 2025
1 min read

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 73 կմ հատվածում, Ապարան քաղաքում բախվել են 3 մեքենաներ՝ «Mercedes G» և  երկու  «Opel Astra»-ներ։   «Opel Astra»-ներից մեկը  բախման հետևանքով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։


 


Վթարի փաստով   նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/2967
bottom of page