ՀՈՒՇ, ՈՂԲԵՐԳԱԿԱՆ
- Ani

- Oct 28, 2024
- 1 min read

Հոկտեմբերի 27․․․ Իմ բարեկամի՝ Արմենակ Արմենակյանի վերջին հրաժեշտին հանդիպեցինք Սմբատ Այվազյանի հետ, Նորքում։ Թեև ամիսներ առաջ, չդիմանալով համակարգի ճնշմանը (ֆինանսկան բուրգը քանդելու համար), նա ինձ ազատել էր հարկայինի բարձրագույն պաշտոնից, բայցևայնպես, ես առանձնահատուկ ակնածանք էի տածում այս հիրավի հայորդու հանդեպ։
․․․Քայլում էինք կողք-կողքի, սգո թափորի առաջնամասում։ Հարցրեց․ «Ի՞նչ կարծիքի ես այս ամենի մասին, ո՞վ է նախաձեռնել»։ Առանց հապաղելու ասացի․ «Նախագահը չի»։ Նա, թե` Նախագահն ասել է՝ «հենց հիմա պատրաստ եմ հրա¬ժարական տալ»։ Ասացի․ դա էլ ապացույցն է այն բանի, որ նա ոչ մի կապ չունի այս ազգային ողբերգության հետ, թեպետ պատասխանատու է դրա համար։ Հարցրեց․ «Ի՞նչ անենք»։ Ասացի․ «Իշխանությունը տալիս է, վերցրե'ք», նկատի ունենալով Երկրապահին, որն այն ժամանակ ԱԺ-ում մեծամասնություն էր։




















