top of page

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

  • 2 minutes ago
  • 1 min read

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Ռիա Նովոստիին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Ելնում ենք նրանից, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում», -ասել է Մասադիկովը։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից հնարավոր զրկումը կպահանջի բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Ըստ նրա, այս հարցը, հավանաբար, կքննարկվի երկրների ղեկավարների կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում, որը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 11-ին։

1/2846
bottom of page