top of page

Ինչու Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ

  • Writer: Ani
    Ani
  • 15 hours ago
  • 1 min read

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։



«Գարեգինի հետ հանդիպելը նպատակահարմար չեմ համարում: Գարեգինը՝ բացի իր կրոնական դերից, քաղաքական դեր է ստանձնել: Նման հոգևորականին հարիր չէ այդչափ քաղաքականությամբ զբաղվելը, հետևաբար, նրա հետ հանդիպելու մտադրություն դեռևս չունեմ»,-ասել է նա:



«Ժամանակին Երևանում գործում էր «Իրևանի ղազիաթը», որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում Կովկասի մահմեդականների վարչությանը։ Ավելի ուշ, ադրբեջանական ժողովուրդը տեղահանվեց, մեր հայրենակիցները չէին կարող այնտեղ ապրել, և այդ պատճառով էլ մեր ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը»,- Բաքվում հայտարարվել է Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին խոսելիս։

1/2142
bottom of page