top of page

Դատարանը կալանավորել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետ

  • 11 hours ago
  • 1 min read

Դատարանը կալանավորել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետ Հ․ Ս-ին։

Դեպքի հիմքում օգոստոսի 19-ի Ճամբարակ–Վահան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական միջադեպն է, երբ 7 զինծառայող վրաերթի էր ենթարկվել, մեկը զոհվել էր, վեցը՝ վիրավորվել։ ՔԿ-ն շտաբի պետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՔՕ 549-րդ հոդվածի 3-րդ կետով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նա օգոստոսի 26-ին էր ձերբակալվել՝ դատարան ներկայացվելու նպատակով:

1/2873
bottom of page