top of page

41-ամյա ՌԴ քաղաքացին հարբած վիճակում ուշ ժամի կոտրել է «Ինեկոբանկ»-ի Գյումրու մասնաճյուղի ապակին, ներս մտել

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 12
  • 1 min read

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 248 հասցեում գործող «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ապակին կոտրած է, արյան հետքեր կան և հնարավոր է հանցագործն այժմ ներսում է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նշված հասցե մեկնած ոստիկանության ծառայողները «Ինեկոբանկ»-ի ձեղնահարկի միջանցքից հայտնաբերել, ձերբակալել և գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 41-ամյա Ստանիսլավ Աստաֆուրովին։

Կայքի տեղեկություններով՝ նրան ժամը 01։25-ի սահմաններում «Ալկոհոլային հարբածություն, ձեռքերի դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Դեպիք վայր մեկնած ոստիկաններին բանկի անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ տվյալ անձը նշված կենտրոնի պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք է գործել  տարածք, ապակին կոտրելու արդյունքում բանկին պատճառվել է մոտ 50 հազար դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

1/2054
bottom of page