Թրամփը մտադիր է աշխատանքի առաջին օրը եևթ դադարեցնել Միացյալ Նահանգների անդամակցությունը ԱՀԿ-ին
- Ani

- Dec 23, 2024
- 1 min read

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը մտադիր է նոր վարչակազմի աշխատանքի առաջին օրը եևթ դադարեցնել Միացյալ Նահանգների անդամակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ինչը, փորձագետների կարծիքով, «աղետալի» հետևանքներ կունենա համաշխարհային առողջության համար, գրում է լոնդոնյան The Financial Times պարբերականը։
Թրամփի թիմի անդամները փորձագետներին հայտնել են, որ մտադիր են հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին նոր նախագահի երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Գերմանական պարբերականը նշում է, որ այդ քայլը ԱՀԿ-ին կզրկի ֆինանսավորման ամենամեծ աղբյուրից՝ զգալիորեն կխաթարի առողջական ճգնաժամերին, մասնավորապես՝ կորոնավիրուսային համավարակին արձագանքելու նրա կարողությանը։




















