top of page

Անրի․ Մտածում ես, որ Ռոնալդուից, Մեսիից, Մարադոնայից լավը չկա, բայց հետո հայտնվում է Յամալը

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 1 min read

Ֆրանսիայի հավաքականի, «Արսենալի», «Բարսելոնայի» նախկին հարձակվող, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Թիերի Անրին դրվատանքով է խոսել «Բարսելոնայի» ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի մասին։

«Հրաշալի է Յամալի խաղին հետեւելը։ Նա այնպիսի տեսք ունի, կարծես՝ կարող է մշտապես գերիշխել խաղադաշտում։ Ես նրան հենց այդպիսի ապագա եմ մաղթում, բայց պետք է ճնշում չգործադրել նրա վրա չափազանցված սպասումներով։

Միակ բանը, որն ինձ ապշեցնում է ֆուտբոլում՝ այն է, որ միշտ մտածում ես՝ Ռոնալդուից, Մեսիից, Մարադոնայից, Գուլիտից լավը չկա, բայց հետո հայտնվում է Յամալը»,- Անրիի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը մասնակցել է 50 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը Յամալի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

1/2076
bottom of page