top of page

Մասկը 2,5 մլն դոլար է տվել իր «13-րդ երեխայի» մորը՝ հստակ չիմանալով նորածինն իրենն է, թե ոչ

  • Writer: Ani
    Ani
  • Apr 1
  • 1 min read

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը պատրաստ է հայրության թեստ անցնել՝ 31-ամյա գրող Էշլի Սենտ Քլերի երեխայի հայրությունը հաստատելու համար։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում՝ ընդգծելով, որ պատրաստ է դա անել կամավոր։

«Ես չգիտեմ՝ երեխան իմն է, թե ոչ, բայց ես դեմ չեմ պարզելուն, դատարանի որոշում չի պահանջվում»,- գրել է Իլոն Մասկը։

Ձեռնարկատերը նաև նշել է, որ «թեև ինքը հաստատ չգիտի», բայց արդեն 2,5 միլիոն դոլար է փոխանցել Էշլի Սենթ Քլերին և «տարեկան նրան ուղարկում է 500,000 դոլար»։

Եթե ​​Մասկի հայրությունը հաստատվի, գրողի երեխան պաշտոնապես կդառնա միլիարդատիրոջ 13-րդ զավակը։Ընդհանուր առմամբ Մասկն ունի 14 երեխա տարբեր կանանցից:

1/2460
bottom of page