top of page

ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները կվտարվեն ԱՄՆ-ից. Ռուբիո

  • Writer: Ani
    Ani
  • Mar 10
  • 1 min read

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները կվտարվեն Միացյալ Նահանգներից։ 

«Մենք կչեղարկենք Ամերիկայում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների վիզաները և/կամ «Գրին քարտ»-երը, որպեսզի նրանց հնարավոր լինի արտաքսել»,- գրել է Մարկո Ռուբիոն՝ X սոցիալական ցանցում։

Նա գրառմանը կցել է ավելի վաղ Միացյալ Նահանգների սահմանապահ ծառայության կողմից պաղեստինցի ուսանող Մահմուդ Խալիլի ձերբակալության լուրը։

Մահմուդ Խալիլը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ասպիրանտ է:

1/2167
bottom of page