top of page

Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն, «Volkswagen Vento»-ն և «Opel Vectra»-ն. կա 4 վիրшվnր


Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, Ամրակից գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel Astra», «Volkswagen Vento» և «Opel Vectra»  մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Ստեփանավան» բժշկական կենտրոն։Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

1/1977
bottom of page