top of page

Փաշինյանը Մյունխենում Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ է հանդիպել

Feb 15, 2025
1 min read

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»:


1/2967
bottom of page