top of page

ԱՄՆ-ում անհայտ անձինք 100 000 հավկիթ են գողացել․ Ձվի դեֆիցիտ է

  • Writer: Ani
    Ani
  • Feb 5
  • 1 min read

ree

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում անհայտ անձինք 40 հազար դոլարի  հավկիթներ են գողացել՝  ձվի թանկացման և դեֆիցիտի պատճառով, հայտնել է CNN-ը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ 100 000 ձու է գողացվել։ Հավկիթները գողացել են Գրինքասլ քաղաքում՝ Pete & Gerry's Organics սննդարտադրող ընկերության գործարանի մոտ կայանված բեռնատարից։ Իրավապահները որոնում են գողերին։

ԱՄՆ-ում վերջին շրջանում հավի ձվի պակաս կա, գները թանկացել են: Պատճառը 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից սկսած՝ 13 միլիոնից ավելի հավերի ոչնչացումն է՝  պայմանավորված թռչնագրիպով։ 


1/2463
bottom of page