top of page

Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Apr 19, 2025
1 min read

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։  Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Աֆղանստանի՝ 12 հազար 100 բնակչություն ունեցող Իշկաշիմ քաղաքից 53,6 կիլոմետր հարավ-արևմուտք։ 

Երկրաշարժի օջախը գտնվել է 94,1 կիլոմետր խորության վրա։ 

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում։

1/2967
bottom of page