top of page

ՀՀ կառավարությունը արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է իրականացնում․ Արտակ Բեգլարյան

Mar 26, 2025
1 min read

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․

«ՀՀ կառավարության որոշումները տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության կրճատման և բնակարանային ծրագրի վերաբերյալ, հակիրճ ասած, արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է:

ՀՀ իշխանությունները որոշել են արցախցիների հետ հերթական անգամ խոսել հարկադրանքի լեզվով՝ պատրաստ չլինելով հիմնավոր կերպով քննարկել մեր ողջամիտ մտահոգություններն ու առաջարկները:

Նրանք պլանավորում են ծայրահեղ սոցիալական անկայունություն ու աղքատություն ստեղծելով՝ հարկադրել արցախցիներին ընդունել իրենց կիսատ-պռատ ու վտանգավոր լուծումները: Էլ չեմ էլ նշում մեր բռնի տեղահանման հարցում իրենց առաջնային մեղավորության և ունեցած պատասխանատվությունների մասին:

Ուստի  կարևոր է, որ բոլորս մեր ձայնը բարձրացնենք առաջիկա հանրահավաքին մասնակցելով՝ մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում՝ և՛ ներքին սոցիալական ու իրավական, և՛ արտաքին քաղաքական հարցերը (վերադարձ, գերիներ և այլն) ներկայացնելու և լուծումներ պահանջելու նպատակով»:


1/2967
bottom of page