Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ Ասադին արտահանձնելու խնդրանքով
- Ani

- Mar 22
- 1 min read

Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես խնդրել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին՝ դատավարության համար։
Այս մասին X սոցցանցում հայտնում է Al Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հայտնել։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ ալ Շարաային։
Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ օրակարգային բոլոր հարցերի շուրջ, ասել է Պեսկովը։




















