Հուլիսի 1-ից ՀՀ-Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթուղթ կպահանջվի
- Jun 19, 2025
- 1 min read

Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակում, համաձայն 4-րդ հոդվածի 2-րդ կետի՝ սահմանվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) փոխհամաձայնեցված ձևաչափ և դրա լրացման պահանջներ։
Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված տարբերակը վարորդի մոտ պարտադիր ներկայացվի վերահսկող մարմիններին։
Նշված պահանջը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից։




















