«Ռեալը» 3 տարվա պայմանագիր կնքեց Խաբի Ալոնսոյի հետ
- May 25, 2025
- 1 min read
Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալը» հայտարարեց գլխավոր մարզիչի պաշտոնում Խաբի Ալոնսոյի նշանակման մասին։ Արքայական ակումբը 3 տարվա պայմանագիր կնքեց իսպանացի մասնագետի հետ։ Նա փոխարինեց իտալացի Կառլո Անչելոտիին, որը մայիսի 26-ին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։
Խաբի Ալոնսոն 2022թ․ հոկտեմբերից գլխավորում էր Լեւերկուզենի «Բայերը», որի հետ անցած տարի նվաճեց Գերմանիայի չեմպիոն, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։
Նախքան «Բայեր» տեղափոխվելը Խաբի Ալոնսոն մարզել է «Ռեալի» երիտասարդական թիմեր։
Ալոնսոն «Ռեալի» խաղացող է եղել 2009-2014 թվականներին։




















