«Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը, մենք աշխատեցինք, որ ամեն ինչ լինի մաքսիմում լավ». Պարգը կիսվել է իր էմոցիաներով
- May 19, 2025
- 1 min read
Ավարտվեց «Եվրատեսիլ 2025»-ը, հայաստանը ներկայացնող Պարգը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: Մրցույթի ավարտից հետո Պարգն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել ու կիսվել իր էմոցիաներով:
«Դե ինչ, վերջացավ Եվրատեսիլը, ես ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար, ձեր ձայների համար:
Նաև նրա համար, որ հիմա գրում ու լավ խոսքեր եք ասում, ես դա շատ գնահատում եմ և շատ երջանիկ եմ այս հնարավորության համար: Դժվար ամիսներ էին, բայց ուրախ ու երջանիկ եմ այս փորձառության համար:
Ուզում եմ ասել, որ սա սկիզբն է ու ես լիքը լավ գործեր եմ անելու ու ձեզ ուրախացնելու: Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը, մենք աշխատեցինք, որ ամեն ինչ լինի մաքսիմում լավ: Բոլորիդ շնորհակալ եմ»,- ասել է Պարգը:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2025» երգի մրցութում հաղթեց Ավստրիային ներկայացուցիչ JJ-ն իր «Wasted Love» երգով։
2-րդ հորիզոնականում է Շվեդիան, 3-րդ հորիզոնակում՝ Ֆրանսիան։




















