top of page

«Երգը սարսափելի է»․ CNN-ի լրագրողը՝ PARG-ի մասին

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read

«Եվրատեսիլ»-ը լուսաբանող CNN-ի լրագրողը կազմել է առաջիկա եզրափակչի յուրաքանչյուր ելույթի վարկանիշ՝ անցյալ տարվա հաղթող Նեմոյի մասնակցությամբ։

«Շատ հետաքրքիր տարի է», - նշել է Նեմոն։

Հոդվածի հեղինակը գրել է, որ Հայաստանն այս տարի լավագույնս ներկայացված չէ։

«Եթե «Imagine Dragons»-ը ձեր կողմից սուր ռոքի սահմանումն է, ապա PARG-ը մի փոքր անճաշակ է։ PARG-ն իր ելույթի մեծ մասն անցկացնում է առանց վերնաշապիկի՝ վազքուղու վրա՝ հիմնականում գունավոր, բայց երբեմն՝ ԴՐԱՄԱՏԻԿ՝ սև ու սպիտակ հագուստով»,- նշված է հրապարակման մեջ։

Ըստ հեղինակի՝ նա «տեխնիկապես նա շատ գեղեցիկ տղամարդ է, բայց ամբողջ արտաքինում կա մի փոքր արհեստական ​​բան, կարծես, նրան ստեղծել է արհեստական ​​բանականությունը»։

«Եթե որևէ խարդախ պետություն ֆինանսավորեր լեզվական մոդել և հանձնարարեր Պատրիկ Բեյթմենին մշակել այն, PARG-ը կդառնար իդեալական տղամարդու մարմնացումը»։ «Ի դեպ, երգը սարսափելի է»,- ընդգծել է հեղինակը։

bottom of page