top of page

Լիոնել Մեսին կստեղծի ինքնատիպ AI-արվեստի գործ իր սիրելի գոլի հիման վրա

  • Writer: Ani
    Ani
  • 6 hours ago
  • 1 min read

Լիոնել Մեսին միացել է թուրք մեդիա-նկարիչ Ռեֆիք Անադոլի հետ, որպեսզի ստեղծի արվեստի ինքնատիպ գործ՝ գեներացված արհեստական բանականության կողմից, հիմնված իր սիրելի գոլի վրա։

Վերջնական արտ-օբյեկտը կներկայացվի Նյու Յորքի Christie’s աճուրդում հունիսի 11-ին։ Ստեղծագործությունը բաղկացած կլինի երկու մասից. գոլի պատկերումը եւ նրա AI-ինտերպրետացիան՝ պահի վիզուալ վերլուծությունը, ստեղծված խաղի հետ կապված միլիոնավոր տվյալների հիման վրա։

Իր նշանավոր կարիերայի ընթացքում, որն ընդգրկում է ավելի քան երկու տասնամյակ, արգենտինացի հարձակվողը խփել է ավելի քան 800 գոլ ակումբների եւ ազգային հավաքականի համար, ներառյալ «Բարսելոնա», «Պարի Սեն-Ժերմեն» «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբները եւ Արգենտինայի հավաքականը։

«Ընդամենը մեկ գոլ ընտրելը բոլորի միջից խիստ դժվար է։ Դրանցից յուրաքանչյուրը ինքնին յուրահատուկ է. մեկը վճռական է եղել, մյուսները անհավանական հուշեր են արթնացնում»,- նշել է Մեսին։- «Բայց մեկն առանձնացնելն այս ինքնատիպ նախագծի շրջանակում՝ արժե, որ արվի»։ Նախագիծը A Goal in Life նախաձեռնության մի մասն է, որն իրականացնում է Inter Miami CF Foundation-ի հետ՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։ Աճուրդից ստացված միջոցները կուղղվեն երեխաների որակյալ կրթության զարգացմանը Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի հինգ երկրներում։ Անադոլը Մեսիի հետ համագործակցությունն անվանել է «բացառիկ պատիվ» եւ հնարավորություն՝ «սպորտի հուզական ժառանգությունն արվեստի ապագայի հետ կապելու» առումով։

Նկարիչը հայտնի է իր աշխատանքներով՝ հիմնված տվյալների մեծ ծավալների վրա, որոնք նա վերածում է վիզուալ ընկղմվող ինստալյացիաների։ Այս տարի ավելի ուշ Անադոլը կբացի DATALAND՝ աշխարհում առաջին AI-արվեստի թանգարանը Լոս Անջելեսում։ «Refik Anadol ստուդիայում մենք միշտ հավատացել ենք տվյալների ուժին որպես խոր մարդկային պատմություններ պատմելու միջոցի։

Հիշողությունը վիզուալացնելը, Մեսիի սիրելի գոլը՝ ԱԲ օգնությամբ, դա ինչպես ստեղծագործական, այնպես էլ էթիկական խնդիր է. փառաբանել հույզերը, հիշողությունը եւ կատարելության ձգտումը»,- նշել է նկարիչը։ Թե հատկապես որ գոլն է ընտրվել՝ հայտնի կդառնա մայիսի 22-ին, արեւելյան ժամանակով ժամը 11.00-ին, Inter Miami CF Foundationի ինսթագրամյան էջում։

1/2098
bottom of page