top of page

Զինծառայող եղբորը ծեծելու համար դանակահարել է ծեծի մասնակիցներից մեկի հորը. մանրամասներ Եղեգիսի դեպքից

  • Writer: Ani
    Ani
  • May 12
  • 1 min read

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում նախօրեին տեղի ունեցած դանակահարության դեպքից։

Մասնավորապես, մեր տեղեկությունների համաձայն, կասկածյալը դանակի 10֊ից ավելի հարված է հասցրել 46֊ամյա տղամարդուն՝ այս կերպ փորձելով վրեժ լուծել։

Բանն այն է, որ օրեր առաջ տուժողի որդին, ըստ նախնական տեղեկությունների, զորամասերից մեկում մի քանի այլ պայմանագրային զինծառայողների հետ ծեծել են կասկածյալի եղբորը, որը նույն զորամասում ժամկետային զինծառայող է։ Կասկածյալը, իմանալով եղբոր հետ կատարվածը, երեկ երեկոյան գնացել է տուժողի տուն, մտել եւ սկսել դանակով հարվածներ հասցնել նրան։

Նշենք, որ 46֊ամյա տղամարդու վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Երեւան։

1/2172
bottom of page