top of page

Թուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին

  • Writer: Ani
    Ani
  • 3 days ago
  • 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հայտնում է Թուրքիայի նախագահի վարչակազմը՝ Էրդողանը նշել է, որ ողջունում է Պուտինի հայտարարությունը՝ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել հակամարտության մշտական լուծման։ Ըստ հայտարարության՝ խոսքը 2022 թվականին Ստամբուլում ընդհատված բանակցությունները նույն կետից վեր սկսելու մասին։

1/2093
bottom of page