top of page

Շղթայական խոշոր ավտովթար՝ Երևանում

  • Writer: Ani
    Ani
  • 12 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանն իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։«Ford Mustang»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

1/2074
bottom of page