top of page

Այսօր դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն է

Apr 27, 2025
1 min read

Դերասանուհի Ռոզա Դավթյանն այսօր՝ ապրիլի 27-ին, ամուսնանում է: Նրա ինստագրամյան էջում հարսանեկան կադրեր են հայտնվել, որոնցում Ռոզան եւ նրա սիրելին պսակադրվում են եկեղեցում:

Ռոզան ընտրել է փայլուն սպիտակ հարսանեկան ուղիղ զգեստ, որի փեշը դիպչում է գետնին: Փեսացուն եւս ընտրել է սպիտակը՝ կրելով սպիտակ պիջակ եւ սեւ տաբատ:


Ռոզան նախընտրել է դասական սանրվածք՝ մազերը հավաքելով ցածր կոսով:

Հավելենք, որ դերասանուհու նախահարսանեկան արարողությունը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին, որը հարսանացուն, ավանդույթի համաձայն, անցկացրել է մտերիմ աղջիկների ու կանանց շրջապատում:

1/2967
bottom of page