66-ամյա շինարարը վայր է ընկել Երևանում կառուցվող էլիտար շենքի 7-րդ հարկից ու մահացել
- Ani

- Apr 5
- 1 min read
Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 17:50-ի սահմաններում ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի 32 հասցեում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Վ․ Բ-ն է:Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը կառուցվող շենքի 7-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:






















