top of page

Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը

  • Writer: Ani
    Ani
  • Jan 15
  • 1 min read




ree

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աջակցությամբ հիմնարկներում անցկացվել է Ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սուրբ արարողությունն անցկացվել է Գուգարաց թեմի նախաձեռնությամբ, թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ և հոգևոր սպասավոր Տեր Վահան քահանա Ազարյանի մասնակցությամբ։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Ջրօրհնեքի սուրբ արարողությունն անցկացվել է Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանն իրականացրել է Ջրօհնեքի և նռնօրհնեքի արարողություններ։ Նուռը, որպես ազգային խորհրդանիշ, մեծ նշանակություն ունի նաև հոգևոր խորհրդաբանության մեջ, այն խորհրդանշում է եկեղեցին՝ իր հոտով, Հիսուս Քրիստոսի հեղած արյունը, մարդու երկրավոր ու երկնային կյանքը։

Ջրօրհնեքի սուրբ արարողություններ իրականացվել են նաև «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների եկեղեցիներում Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի և Տեր Ստեփանոս Իգնաթևոսյանի ձեռամբ, իսկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այն անցկացրել է Տեր Առնակ քահանա Հարությունյանը։

Արարողություններից առաջ հոգևոր հովիվները նախ՝ ներկայացրել են եկեղեցական ծեսի խորհուրդը, ապա՝ սուրբգրային ընթերցումներով և աղոթքներով օծել ջուրը սուրբ մյուռոնով։ Այնուհետև մյուռոնով օրհնված ջուրը բաշխվել է ազատազրկված անձանց և հիմնարկների աշխատակիցներին։

1/2424
bottom of page