top of page

Ուժեղ երկրաշարժը խnւճապ է առաջացրել Բանգկոկում, Թաիլանդի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

  • Writer: Ani
    Ani
  • Mar 28
  • 1 min read

Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Մյանմարում, հատկապես ուժեղ ցնցումներով արտահայտվել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, հայտնում է Bild-ը։

Երկրաշարժի ժամանակ քաղաքում խուճապ է տիրել՝ մարդիկ դուրս են վազել փողոց։ Բանգկոկի կենտրոնում գտնվող Սիլոմ բիզնես թաղամասում հազարավոր մարդիկ լքել են շենքերը։

«Մարդիկ խուճապահար բղավելով դուրս էին վազում գրասենյակներից», - հաղորդում են տեղական լրատվամիջոցները:Տեսախցիկները ֆիքսել են առնվազն մեկ երկնաքերի փլուզում:

Անմիջապես դեպքի վայր ժամանած փրկարարները կոչ են արել բնակիչներին մնալ բաց երկնքի տակ։ Հիվանդները տարհանվել են հիվանդանոցներից և տեղավորվել փողոցներ՝ շենքերից հեռու: Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան։Հիշեցնենք, որ  Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու անընդմեջ ցնցումներ են գրանցվել: Դրանք զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում:

1/2460
bottom of page