top of page

ՆԳՆ-ից արձագանքել են քաղաքացուն ոստիկանությունում ծեծելու և բերանը կպչուն ժապավենով փակելու մասին ահազանին

  • Writer: Ani
    Ani
  • 9 hours ago
  • 1 min read

Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, այս մասին գրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»,- գրել է նա:

Նշենք, որ փաստաբան Արա Ղարագյոզյանը լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով. «Իմ պաշտպանյալի թույլտվությամբ՝ հրապարակում եմ նրա կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները, որոնք փաստում են Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության մասին։ Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով։

Տուժողը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ թղթային տարբերակով, դատախազությունց նշեցին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել դիմումը։

Հարց եմ ուղղում՝ Արփի Սարգսյանսյան, սա՞ է իրական բարեփոխումների արդյունքը։ Ինչպե՞ս կարող է այսպիսի վերաբերմունք ցուցաբերել ոստիկանությունը։ Ինչու՞ պետք է քաղաքացուն տանեն ոստիկանություն և նա այնտեղից վերադառնա նման վնասվածքներով ոստիկանություն։

Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումները։ Ե՞րբ է վերջապես ավարտվելու իրավախախտումներն անպատիժ թողնելու այս վտանգավոր պրակտիկան։

«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ-ն զբաղվելու է այս գործով և պայքարելու է, որ մեղավորները պատժվեն»,-գրել է նա։

1/2070
bottom of page